15  05  2019

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը. Ուղիղ. Թարմացվում է



18։46

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մինչև մայիսի 16-ը՝ ժամը 11:00-ը:

13:32

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտավ նիստերի դահլիճ։ Նրան դահլիճում դիմավորեցին ծափահարություններով։

13։25

Նախքան նիստի սկսվելը լրագրողները դիմում հասցեագրեցին դատավորին՝ խնդրելով լուծել ձայնագրման հետ կապված տեխնիկական խնդիրը։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է ապակիներից այն կողմ, որտեղից սակայն նվազ լսելի է կողմերի ձայնը, ինչի պայմաններում լրագրողները չեն կարողանաում պատշաճ կերպով լուսաբանել նիստի ընթացքը։ Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորը անդրադառնալով դիմումին, հայտարարեց, որ «համակարգն անխափան աշխատում Է»: Ըստ էության, դատավորը համարում է, որ դահլիճում տեխնիկական խնդիրր չկա և դատավարության կողմերը պետք է խոսելիս բարձրախոսները մոտ պահեն:

15:15 

Հայկ Ալումյանը ներկայացնում է Արշակ Կարապետյանի ցուցմունքը, դատավորն ու դատախազը միջամտում՝ խնդրելով ավելի ամբողջությամբ չկարդալ այն, այլ պարզապես հղում անել ըստ անհարժեշտության:

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը։

Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նախորդ օրվա նիստը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ