11 04 2019

Միջպետական համաձայնագիր, գումարի դուրսգրում, որոշման չեղարկում․ կառավարության նիստը



Ապրիլի 11-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառված է 41 հարց, որից 29-ը չզեկուցվող, 1-ը գաղտնի։ Եվս մեկ հարց ավելի ուշ հանվել է օրակարգից։

Գործադիրը՝

Փոփոխություն կանի նախկինում ընդունած մի շարք որոշումներում։

Գումար կհատկացնի Եվրադատարանի վճիռների փոխհատուցման համար։

Կհաստատի Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը։

Որպես նվիրաբերություն գույք կընդունի։

Հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։

Հետ կվերցնի և կամրացնի գույք։

Գումար կհատկացնի տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը։

Հավանություն կտա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը։

Կսահմանի դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը։

Հավանություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Հավանություն կտա «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Կհաստատի Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի՝ ըստ նպատակային նշանակության հողերի 2019 թվականի կադաստրային գները։

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ