06  02  2019

Նոր դեսպանատուն, նոր ռեկտոր, տարկետումներ, արտահերթ ընտրություն․ Գործադիրի նիստ



Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստի օրակարգում ներառվել է 23 հարց, որից 14-ը չզեկուցվող է, 2-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Փոփոխություն և լրացումներ կանի նախկինում ընդունած որոշումներում։

Կսահմանի դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները։

Գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը։ 

Կատարի պետությունում կստեղծի ՀՀ դեսպանություն։ 

Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա, քանի որ դեռ դպրոցը չեն ավարտել։

Վարդան Էդիկի Ուռուտյանին կհաստատի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

Լոռու մարզի Շենավանի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կնշանակի։

Մի քանի ընկերությունների ապրանք ներմուծելիս հարկային արտոնություն կտա։

Տիգրան Պետրոսյանին կնշանակի Շիրակի մարզպետ։

Հայկ Չոբանյանին կնշանակի Տավուշի մարզպետ։

Կհաստատի կառավարության ծրագիրը և կուղարկի խորհրդարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ