27  12  2018

Արտահերթ ընտրություններ, գերակա շահ, հարկային արտոնություններ․ Կառավարության նիստը



Դեկտեմբերի 27-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Օրակարգում ներառված է 39 հարց, որից 32-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժո­ղո­վի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով կհատկացնի 23 մլն 510 հազար 2 հարյուր դրամ։

Կսահմանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը։

Կսահմանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը։

Պետբյուջեում վերաբաշխում կանի։

Գումար կհատկացնի պաշտպանության, արտաքին գործերի նախարարություններին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, Սյունիքի մարզպետարանին։

Փետրվարի 17-ին ղեկավարի արտահերթ ընտրություններ կնշանակի Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Ձորագետ և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում։

Մոտ մեկ տասնյակ ընկերությունների հարկային արտոնություն կտա։

«Հրանտ Էներջի» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտա։

Կհաստատի «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը։

Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով փարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչի։

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ