05  12  2018

Ներկա վարչախմբին տրված ամեն ձայնը կլինի կրակոց Արցախի վրա. Դավիթ Շահնազարյան



Դեկտեմբերի 5-ին ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հրավիրվել էր ԱԱԾ27.11.2018թ. և 04.12.2018թ. ասուլիսների ժամանակ հնչեցված հայտարարությունների համար: Նա չէր գնացել  ԱԱԾ և փոխարենը հանդես էր եկել ասուլիսով.

Ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև տեքստային հատվածներ նրա խոսքերից:

Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն տվել է վարչապետի պաշտոնակատարը:

Ասուլիսում, որոշ հայտարարություններ եմ արել, մասնավորապես, որ Նիկոլ Փաշինյանը վարում է իշխանություն՝ Արցախի փոխարեն, եթե ես ամսի 27-ին եմ արել նման հայտարարություն՝ ինչու է ԱԱԾ-ն ինձ հրավիրում հիմա:

Վարչապետն ասել է, գնա Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում:

Ինչո՞ւ վարչապետը երեկ վախեցավ գա, հո՞ չէր գալիս ցուցմունք տալու. դեռ շուտ է ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, սա սպառնալիք չէ, խոստում է, գալու է այդ օրը:

Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն և պաշտպանում են միայն Փաշինյանի շահերը:

Ամեն ձայնը, որ կգնա ներկայիս վարչախմբին, դա կլինի կրակոց Արցախի վրա:

Պետությոունը պաշտպանեք այս մեծագույն չարիքից՝ հեղափոխությունից:

30 տարի անց Հայաստանում սկսվել է հակաարցախյան շարժում:

Խորը շունչ քաշեք, խելքներդ գլուխներդ հավաքեք, մի դառեք մեղսակից Փաշինյանին:

Սա քաղաքական հետապնդում է, փորձ է՝ վախեցնելու այն մարդկանց, որոնց թիվը մեծ է, որոնք պատրաստվում են քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ