15 11 2018

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյան. ուղիղ



Ազգային ժողովը սկսել է հերթական նիստի աշխատանքները: Օրակարգում են «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկումը, որի հեղինակն է «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

ԱԺ օրակարգում է նաև Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ը կքննարկի նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը առաջին ընթերցմամբ, ինչպես նաև «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ