11 11 2018

Վիգեն Սարգսյանն ամփոփում է ՀՀԿ նիստը․ Ուղիղ

Վիգեն Սարգսյանն ամփոփում է ՀՀԿ նիստը․ Ուղիղ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատրաստվելու ընտրություններին:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր շատ հետաքրքիր գործընթացի միջով է անցնում՝ դա կարգավիճակի տրանսֆորմացիա է ու կուսակցությունը փորձելու է այս կարգավիճակով իր ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում։

«Որևէ կուսակցություն չպետք է ու չի կարող միշտ լինել իշխանություն։ Բոլոր իմ գործընկերներին, ինձ շատ հաճախ բարին ցանկացողները խորհուրդ են տվել, որ «գիտե՞ք շատ լավ կլինի, եթե դուք ձեր փորձով առանձնանաք, մի նոր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավատա»։ Մեր թիմը քաղաքական թիմ է ու դա ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ իրավիճակներին ու գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության ու առաջիկա ընտրություններին լինելու են նաև մեր ցուցակի առանցքում, եղել են կուսակցության անդամ ոչ այն պատճառով, որ այն եղել է իշխանություն։ Համարել ենք, որ ՀՀԿ-ն ունի առաքելություն, ունի գաղափարական օրակարգ, որն այսօր էլ ավելի է պահանջված, քան երբևէ», - ասաց Վիգեն Սարգսյանը։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ դրանք չափազանց արագացված են, ինչը խաթարում է քաղաքական գործընթացները»:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում: ՀՀԿ փոխնախագահը նաև նշեց, որ ՀՀԿ-ն դաշինք չի կազմի այլ քաղաքական ուժի հետ և ընտրություններին կմասնակցի առանձին։

ՀՀԿ փոխնախագահը հայտնեց, որ այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը, և Հերմինե Նաղդալյանին փոխարինել է Կարեն Աճեմյանը, իսկ  երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը: Նա ասաց, որ փոփոխությունները կուսակցության արդիականացմամբ են պայմանավորված:Ինչ վերաբերում է քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանմանը, նա շեշտեց, որ այդ բաժանումն արդեն արված է, այլընտրանք թողնված չէ:

«Մենք միշտ դեմ ենք եղել սև ու սպիտակի բաժանման և վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ից հետո այդ բաժանումը կվերանա, և բարիկադները քանդելու ժամանակը կգա»,-ասաց նա: Վիգեն Սարգսյանը կարևորեց քաղաքական  բանավեճը և նշեց, որ ով չի գալիս, դա իր թուլությունն է:

Ըստ նրա` բովանդակային լուրջ բանավեճի հարթակ պետք է ձևավորվի: Ինչ վերաբերում հարցին, թե արդար կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե հայտարարի, որ եթե ուզում եք վերջնական հաղթանակի հասնի հեղափոխությունը, ընտրեն ՔՊ-ին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա բացարձակ խախտում չէ խաղի կանոնների, և տարօրինակ կլինի, եթե գործող վարչապետը, որ քաղաքական ուժի ղեկավար է, այլ բան հայտարարի և պարտավոր է գնալ և քարոզել ՔՊ-ի համա,ր և դա նաև վստահության հանրաքվե է իր հանդեպ:«Ես տեսնում եմ ուժեր, որոնք կարող են ունենալ տարբեր տիպի ռեսուրս, ես տեսնում եմ նաև հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ուզենալ այդ ուժերին մի փոքր թաքուն կամ մի քիչ ավելի բացահայտ սատարել, որպեսզի ունենա ավելի հարմար ընդդիմություն խորհրդարանում: Վեճը մեկ բանի մասին է. մենք ունենալու ենք մի՞ բևեռ խորհրդարանում, թե՞ բանավեճ:Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր ձգտման մեջ՝ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում՝ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ այլընտրանք պետք է, որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր, եթե նա դա չանի, ուրեմն  նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,-ասաց նա և նշեց, որ  ՀՀԿ-ն վերջին ընտրություններին չի ունեցել այդքան բարձր վարկանիշ, որ իր տոկոսից փորձի մեկ ուրիշին ձայն տալ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ