10  10  2018

Որոշումների չեղարկում, պաշտոնների նշանակում, համայնքապետի ընտրություններ․ Կառավարության նիստը



Հոկտեմբերի 10-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 34 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող։

Կառավարությունը չեղարկոց և փոփոխեց նախկին կառավարության մի շարք որոշումներ, վերաբաշխում արեց պետական բյուջեում, առաջարկեց օրենսդրական փոփոխություններ։

Արտահերթ ընտրություններ նշանակեց Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր, Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում։

Գնել Սանոսյանին նշանակեց Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանին՝ Վայոց ձորի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանին՝ Լոռու մարզպետ։ Սեպտեմբերի 11-12-ի աշխատանքային օրերը տեղափոխեց հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 3-ին։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ