14  09  2018

Ոչ օրինական քրեական հետապնդում. ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսազրույցն ու ասուլիսը մեկնաբանում են փաստաբանները



Սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը և Հովհաննես Խուդոյանը:

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք տեքստային հատվածներ փաստաբանների պատասխաններից:

Հայկ Ալումյան

Դատավորն իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ:

Մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը բոլոր դեպքերում չի կարող քննվել ՀՔԾ-ում:

Իրենք ներկայացնում են մի մատյան, որտեղ ասում են՝ զինվորները վարձկան են օգտագործվել: Եթե դա հանցագործություն է և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերը գիտեն, թե ով է արել, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները, իսկ եթե դա հաստատաված չէ՝ ինչո՞ւ են նրանք հրապարակային հայտարարություններ անում:

ԱԱԾ և ՀՔԾ պետերը շատ քիչ անդրադարձան իրենց հեռախոսազրույցի ձայնագրությանը, նրանք մարդկանց ամբողջ ուշադրությունը տեղափոխեցին ուրիշ դաշտ:

Իրենք չունեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապացույց, բայց դա ներկայացնում են որպես կայացած փաստ:

Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող նորություն՝ խնդիրը շեղելով բուն էությունից:

Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից. Նման հայտարարություն անելու համար ՀՔԾ պետը առնվազն պետք է կրակողի անունը հրապարակեր:

Եթե ՀՔԾ-ն ասում է մենք գիտենք՝ ով է կրակել, և ասում է թե ինչ նպատակով են կրակել, դա նշանակում է, որ պետք է մեղադրանք առաջադրեին արդեն:

Եթե որևիցե կարևոր, գաղտնի ինֆորմացիա 3 հոգու հայտնի է՝ դա շատ շուտ հայտնի է դառնում նաև իրավապահ մարմիններին: 10 տարի առաջ 10 հոգու սպանել են ու այսօր մեզ ուզում են հավատացնել, որ այդ 10 հոգու սպանողները դեռ պարզված չեն:

Սպառնալիքները մեր նկատմամբ դեռ չեն նվազել:

Քրեական գործ կա հարուցված մեր դեմ սպառնալիքների հետ կապված

Դատավորին պատասխանատվության ենթարկելու մեջ մենք ամենավերջին հերթին ենք շահագրգիռ կողմ:

Ինդիկատոր կարող է հանդիսանալ այն, թե իշխանությունները ինչ կերպ կվերաբերվեն էս փաստերի հետ, թե էսօր ինչ իրավիճակում են մեզ մոտ մարդու իրավունքները:

0038 հրամանի մեջ ոչ մի գաղտնի բան չկա, բացի նրանից, որը ցանկալի չէ հրապարակել:

0038 հրամանը գաղտնի է պահվում մանիպուլյացիա անելու համար:

Նախաքննության գաղտնիքը իրավունք ունի հրապարակել միայն քննիչը՝ ցանկացած ծավալով:

 

Արամ Օրբելյան

ՀՔԾ-ի կամ ԱԱԾ-ի գործերը շեղելու համար ինչ-որ նոր մեղադրանքներ են ի հայտ գալիս:

Կոնգրեսը ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև իր ընտանիքի անդամներից որևէ մեկը, վաղուց որևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել:

Դատական նիստի ժամանակ դատավորի մոտ կար որոշակի մտավախություն:

Մեր գաղտնալսման հետ կապ ունենալը իրականությանը չի համապատասխանում, անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման:

Պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում ու փորձ է կատարվում, որ Ռոբերտ Քոչարյանն արդարանա:

Պնդումները, որ հանցագործները պետք է պատժվեն, բացարձակ ճշմարտության պնդումներ են:

Կա անմեղության կանխավարկած, որ պետք է դատարանի որոշումն իրականացվի համապատասխան ընթացակարգով և երաշխիքների տրամադրմամբ:

Անկախ դատարանը նրա համար է, որ վերահսկի քննչական մարմինների գործողությունների օրինականությունը:

Չենք միջամտելուն չի նշանակում, որ չենք զանգելու, այլ զանգերին էլ չենք պատասխանելու:

Անկախ նրանից՝ ով է սպանել պարոն Աբգարյանին, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում:

Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1-ի բացահայտում:

Ոչ թե հայտարարությունն է առաջնային, այլ իրավապահ մարմնի պրոֆեսիոնալ գործողությունները:

ՀՀ ոչ մի քաղաքացի, կարծում եմ, չի ցանկանում հասնել ՄԻԵԴ

Կա քրեական գործ մեզ սպառնալու փաստի առթիվ, և հույս ունենք, որ մեղավորները կպարզվեն և նոր վերջում մենք կասենք, որ՝ տեսեք՝ դատական ակտով հաստատվեց փաստերը:

Ինչ որ ¾-րդ մակարդակի կապ են բերել և կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ:

Մենք կողմ ենք, որ գործընթացը բաց լինի, բայց՝ ոչ մասամբ:

 

Հովհաննես Խուդոյան

Շեշտադրումը հիմնականում արվում է այն ուղղությամբ, ինչը բացասական բնույթ կունենա Ռոբերտ Քոչարյանի գործի վրա:

Նշվում է, որ Տիգրան Աբգարյանը ենթադրաբար սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, ի՞նչ կապը ունի դա Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ կապը բերում են այն, որ միայն այդ դեպքում կարող էր հնարավոր կլիներ հիմնավորել արտակարգ դրություն մցնելու ռեժիմը , քանի որ մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կան զոհված անձինք: Ինչ-որ մեկը կբերի՞ տեքստ, որտեղ նա ասում է, որ կան զոհված անձինք:

Ամբողջ մեղադրանքը կազմված է նույն մանիպուլյատիվ մեթոդների օգնությամբ:

Գուցե ԱԱԾ-ում կան աշխատակիցներ, ում հետաքրքիր էր արդարադատության շահը:

Վճաբեկ դատարանի դատավորները պետք է իրենց ավելի անկախ և ինքնուրույն զգան:

Որևիցե մեկը չի հայտարարել, որ բանակը չի բերվել Երևան:

Նրանց հիմնավորած հայտարարությունները կարճ օրերում հերքվում են իրենց իսկ թիմի մեկ այլ անդամների կողմից:

Նույն 0038 հրամանի մեջ կա նաև զինվորների թվակազմի մասին տեղեկություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ