14  09  2018

Կենտրոնի լուծարում, բյուջեի վերաբաշխում, արտահերթ ընտրություններ. գործադիրի նիստը



Սեպտեմբերի 14-ը կառավարության հերթական նիստի օրն է: Օրակարգում ներառված է 21 հարց, որից 13-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

Գործադիրը՝

Փափոխություն կանի նախկինում ընդուած որոշումներում:

33 միլիոն դրամ կհատկացնի «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի  լուծարման համար:

Փոփոխություն կառաջարկի քրեական օրենսգրքում:

Վերաբաշխում կանի պետական բյուջեում:

Գումար կհատկացնի գյուղատնտեսության նախարարությանը:

Կհաստատի Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Ուժը կորցրած կճանաչի Սիսիանի բժշկական կենտրոնը լուծարելու մասին որոշումը:

Արտահերթ ընտրություն կնշանակի Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան, Հայթաղ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում:

«ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի:

Կսահմանի Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, ինչպես նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը:

Կառավարության նիստն առաջակում ենք դիտել ուղիղ եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ