10  09  2018

Մի շարք ընտրություններ՝ Ազգային ժողովի նիստում



Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանը մեկնարկել է: Խորհրդարանի վեցերորդ գումարման աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37, սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 29 հարց:

ԱԺ-ն իր նիստը սկսել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությամբ, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությամբ:

ԱԺ օրակարգում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին. և այլ օրենքների նախագծեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ