19 07 2018

Դրամաշնորհի համաձայնություն, բանակից տարկետում, արտահերթ ընտրություններ. Կառավարության նիստը



Հուլիսի 19-ը լառավարութւյան հերթական նիստի օրն էր: Օրակարգում ներառված էր 25 հարց, որից 18-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:

 Գործադիրը՝

Սահմանեց ծառայողական քննություն անցկացնելու կարգը:

Հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:

Սահմանեց այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել:

Գումար հատկացրեց առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններին, մարզպետարաններին, պետական եկամուտների կոմիտեին:

Փոփոխություններ արեց նախորդ կառավարությունների ընդունած մի շարք որոշումներում:

Վերաբաշխում արեց պետական բյուջեում:

Սպորտի, կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք անձանց պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տվեց:

Արարատի մարզի Զանգակատուն և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակեց:

հաստատեց անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:

Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ