15 06 2018

Պաշտոնի նշանակում-ազատում, հարկային արտոնություններ, զորակոչից տարկետում. Կառավարության նիստը



Հունիսի 15-ը լառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 20 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը՝

Փոփոխություններ կանի նախկինում ընդունած որոշումներում

Փոփոխություններ և լրացումներ կառաջարկի մի շարք օրենքների մեջ

Կսահմանի մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը առավելագույն չափն ու ժամկետը

Փոփոխություններ կանի 2018թ. պետբյուջեում

Նորբերտո Ալեխանդրո Նորբերտո Օսվալդոյի Բրիասկո Բալեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները կսեփականաշնորհի  Ապրանք ներկրելիս հարկային արտոնություն կտա «Երևանի շոկոլադի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը:

Աղվան Հովսեփյանին կազատի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ավետիք Էլոյանին կնշանակի քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Էդգար Գևորգյանին կազատի ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Կհաստատի ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: 

Օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ