12 06 2018

Ազգային ժողովում քառօրյան մեկնարկել է



Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց, որոնց թվում են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, մի շարք օրենքներում փոփոխություններ, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուն՝ Էմիլ Բաբայանը բավարար թվով ձայներ չստացավ ՍԴ անդամ ընտրվելու համար:

Նրա փոխարեն թեկնածու առաջադրեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, և խորհրդարանը քննարկելու է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

ԱԺ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ