08 06 2018

Աշխատակարգի հաստատում, հարկային արտոնություններ, պաշտոնանկություններ և նշանակումներ. Կառավարութան նիստը



Հունիսի 8-ին կառավարությունը նիստ էր հրավիրել: Օրակարգում ներառվել էր 37 հարց, որից 20-ը՝ չզեկուցվող:

Գործադիրը՝

Հաստատեց կառավարության աշխատկարգը,

Փոփոխություներ արեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում,

Ուժը կորցրած ճանաչեց մի շարք որոշումներ,

Վերաբաշխում արեց պետական բյուջեում,

Գումար հատկացրեց բնապահպանության նախարարությանը,

Տվեց հարկային արտոնություներ,

«ԴԱՏԱ ՈՒԱՆ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տվեց,

Սահմանեց այն ոլորտների ցանկը, որոնցում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հիմնական միջոցների տեղափոխության դեպքում ուղեկցող փաստաթղթերի առկայությունը պարտադիր չէ,

Վահրամ Շահինյանին ազատեց ՀՔԾ պետի պաշտոնից,

Աշոտ Ղահրամանյանին ազատեց Արմավիրի մարզպետի պաշտոնից,

Վահե Հակոբյանին ազատեց Սյունիքի մարզպետի պաշտոնից,

Գագիկ Միրիջանյանին նշանակեց Արմավիրի մարզպետ,

Կարեն Համբարձումյանին նշանակեց Սյունիքի մարզպետ

Մարտին Սարգսյանին ազատեց կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից,

Նարեկ Սարգսյանին ազատեց կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ պաշտոնակատարի պաշտոնից

Աշոտ Մարտիրոսյանին վերանշանակեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ:

Հանդես եկավ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկով:

 

Գործադիրի որոշումներն ամբողջությամբ՝ այստեղ

Կառավարության նիստն ու դրան հաջորդած ճեպազրույցներն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ