16  05  2018

ԱԺ-ն փոփոխությունների է ենթարկում Պետական տուրքի, Էլեկտրոնային հաղորդակցության օրենքները, հարկային օրենսգիրքը

ԱԺ-ն փոփոխությունների է ենթարկում Պետական տուրքի, Էլեկտրոնային հաղորդակցության օրենքները, հարկային օրենսգիրքը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է անում:

Օրակարգում են 7 օրենսդրական նախագծերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու հարցերը:

Դրանք են՝

  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
  2. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
  3. «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բլառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
  4.  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
  5.  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին
  6. «Ղրղստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման վերաբերյալ» արձանագրությունը վավերացնելու մասին
  7. Օդային հաղորդակցությունների մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին:

 Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:

  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ