16  04  2018

Կոալիցիան՝ բողոքի ցույցերի և հետևանքների մասին



Ապրիլի 16-ին խորհրդարանում տեղի ունեցան հերթական ճեպազրույցները: Ճեպազրույցներին չէին մասնակցում «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների հետ հիմնական հարցուպատասխանը վերաբերում էր Երևանում բողոքի գործողություններին և հնարավոր հետևանքներին:

Ճեպազրույցները ներկայացնում ենք ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների ղեկավարների հարցուպատասխանից:

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ խմբակցության ղեկավար

Ըննդիմությունը պետք է միշտ փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե ինքը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, միշտ հնրավորություն է տալիս իշխանություններին արձագանքելու էն զինանոցով, որտեղ ընդդիմությունը թույլ է, այսինքն՝ օգտագործել իրավապահներին, և դա միշտ կդիտվի համաչափ և իրավաչափ:

Իշխանությունները կարձագանքեն ըստ անհրաժեշտության:

Ես կոչ եմ անում, որ ոստիկանությունը զուսպ գտնվի:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական առումով կա դժգոհության գործընթաց, բայց երբ չեն արտահայտում այն ձևերով, որ օրենքն առանց խախտելու լինի, պետք է ոստիկաններն աշխատեն առավել:

Հարցն էն չէ, որ փողոցները մի քանի օրով փակեցին, դրանով հարց չի լուծվում, հարցն այն է, որ դա, ի վերջո, հանգեցնելու է իշխանության արձագանքին:

Երբ ընդդիմությունը դուրս է գալիս օրենքների սահմաններից, դա թույլ է տալիս իշխանություններին միջոցներ կիրառել, որը լինում է իրավաչափ և համաչափ:

Ազգային ժողովի արտագնա նիստերն Ազգային ժողովի որոշմամբ են լինում: Ես չեմ կարծում, որ տեղի փոփոխություն լինի: Մենք չենք պատրաստվում անմիմսատ գործողություններով զբաղվել: Ի՞նչ տարբերություն՝ է՞ս վայրը շրջափակեն, թե՞ մյուս վայրը:

Ոչինչ չի կարող խոչնդոտել ԱԺ նիստերի գումարմանը:

Երեք հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդը, քանի՞ մարդը պետք է համարենք ժողովուրդ: Հերիք ա էդ բառն էդպես հանգիստ օգտագործենք: Ժողովու՜րդ...

Ապտակին ապտակ, բռունցքին՝ բռունցք:

Սովորեք ինքնապաշտպանվել:

 

Վահրամ բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

Սա քաղաքական գործընթաց է, հարգանքով եմ վերաբերում խաղաղ երթերին, ցույցերին, սա դրսևորման ձև է. մեր քաղաքական գործընկերներն իրենց քաղաքական քարտեզը գծել են, և եթե օրենքի շրջնակներում գործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք շատ համբերատար և հարգանքով կվերաբերվենք նրանց:

Գնահատականները կտան համապատասխան մարմինները, եթե օրենք խախտեն, նրանց կարգի կհրավիրեն:

Յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր անհատ կարող է իր քաղաքական խոսքն ազատորեն ասել:

Սա առաջին դեպքը չէ, մենք առաջին անգամ ենք արտագնա նիստեր անում:  Մեր նիստերի դահլիճը 150 հոգանոց է, խորհրդի անդամները 240 են:

Ինչպես բոլոր օրերին, մենք պետք է գանք Ազգային ժողով, թե ինչպե՞ս կգանք, դա մեր խնդիրը չէ, պատկան մարմինների խնդիրն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ