19  02  2018

Լուրջ փոփոխություններ ենք անում կրթության ոլորտում. Լևոն Մկրտչյանի մամուլի ասուլիսը



Մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ասուլիսի թեման՝ «2017թ. կատարված աշխատանքներ, ներդրումներ  և 2018 թ. նախատեսվող ծրագրեր»:

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք որոշ մեջբերումներ նախարարի մտքերից:

Ներառական կրթության ոլորտում կան կուտակված շատ մեծ հիմնախնդիրներ:

Մինչև 2022 թվականը մենք պարտավոր ենք անցում կատարել համատարած ներառական կրթության:

4 հատուկ դպրոցներ վերակազմավորվել են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա:

Դպրոցներում շատ կարևոր էր ուսուցչի օգնական հաստիքը: 520 ուսուցչի օգնական է անցել աշխատանքի:

Ներառական կրթության են անցել Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերը, 2018-ից՝ Արմավիրը կանցնի, հետո՝ Երևանը:

Երկու վարկային ծրագրով օնլայն էլեկտրոնային գրադարան ենք բացել: Յուրաքանչյուր դպրոց ունի էլեկտրոնային գրադրան, և բոլոր դասահգրրքերը դրված են:

16 առարկայինց դպրոցական օլիմպիադա ենք ունեցել, մասնակցել է 1490 սովորող: Հայաստանի թիմը մասնակցել է միջազգային օլօիմպիադաների, շահել ենք 5 արծաթ, 8 բրոնզե մեդալ:

2017 թվականը պիլոտային ծրագրերի տարի էր, լուրջ փոփոխություններ ենք անում կրթության ոլորտում:

Օտար լեզվի կրթության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ:

Ռուսերենի 1500 ուսուցիչ ունենք, ունենք 6 անգլերենի ակումբեր, 5-ը մարզերում, մեկը՝ Երևանում:

Դպրոցներում գործում են 220 ռոբոտոշանինական խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որոնցում ընդգրկված են 5150 սովորող. այս ոլորտում 757 մլն դրամի ներդրում է եղել 2017-ին:

5 ավագ դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում վարկային ծրագրով, 18 թվականին ևս 5-6 դպրոց կավելանա:

Երկիրը մեծ ծրագիր է անում դպրոցաշինության ուղղությամբ:

Չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է արել չինարենի խորացված ուսուցման կենտրոնի վրա, որը սեպտեմբերին պատրաստ կլինի:

Չինարենի ուսուցման դպրոցում 5-րդ դասարանից չինարեն կսովորեն:

6523 սովորող ստանում է անվճար սնունդ պետական բյուջեի միջոցներով:

Անվճար դասագրքերի ծրագիրը շարունակվում է, այս տարի միացել են սահմանամերձ շրջանների դպրոցներն ու Մոնթե Մելքոնյան վարժարանը:

Երևանը կունենա շատ ժամանակակից՝ վերջին խոսքով, պլանետարիում: Բոլոր երեխաները պետք է անվճար, պետության հաշվին այցելեն Երևան, պլանետարիում, ունենան դասաժամ, որտեղ միայն բնագիտության ներկայացում կլինի:

Առաջիկա երեք տարիների ընթացքում համալիր փոփոխությունների է ենթարկվելու բարձրագույն կրթական համակարգը. մենք պետք է արմատապես փոխենք մեր կրթական համակարգը, կառավարման ձևը, համալսարանների անկախության կտրուկ մեծացումը և համալսարաններին օգնությունները, որ իրենց հնարավորությունները մեծացնեն:

Որակյալ մասնագետին Հայաստանում պահելու համար պետք է նրա համար ապահովես նպաստավոր պայմաններ և միջավայր: Այդ ուղղությամբ երկու ծրագրեր ենք իրականացնում:

Մենք պարտավոր ենք երիտասարդների համար ճանապարհ բացել բոլոր ուղղություններով:

Դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդներն ու տնօրենների ընտրության համակարգը պետք է փոխել:

Մենք ուսուցիչ, տնօրեն ընդունելիս գիտելիքի ստուգում չենք պահանջում, այլ սահմանադրություն ենք հարցնում, օրենքներ. Սա պետք է փոխել:

Հայաստանը շատ կշահի, եթե Արմեն Սարգսյանը դառնա նախագահ:

Երբ խոսում ես լավագույն կրթությունից , պետք է ունենաս պայմաններ, լաբորատոր սարքավորումներ, կրթությունը միայն գիտելիք չէ:

Բարձրագույն կրթական համակարգում ծախսվում է տարեկան 50 մլն դոլարի չափ գումար, որը ամերիկյան համալսարանենրում մեկ ֆակուլտետի գումարն է:

Եթե որևէ մեկը հայտնաբերում է պրոբլեմ, չի նշանակում, թե հենց այդ ժամանակ է պրոբլեմը հայտնաբերվել: Դպրոցական պայուսակների ծանրաբեռնվածության խնդիրը 40 տարվա պատմություն ունի:

Դպրոցական դասագրքերը թեթևացնելու տարբերակներ են աշխարհում քննարկվում. մեկը մի դասագիրք տանը, մի դասագիրք դպրոցում սկզբունքն է, մյուսը՝ դասագրքերի մանրացումը, որը եռակի ծախս է պահանջում, երրորդը՝  էլեկտրոնային կրթությունը:

Ծնողներն ինչ ասես լցնում են երեխաների պայուսակների մեջ և ծանրացնում:

Ես խոստացել եմ, որ մենք դպրոցական ծրագրերն արմատպես բեռնաթափելու ենք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ