01  02  2018

Մանկապարտեզների բացում, բանակից տարկետում, ՊՈԱԿ-ի լուծարում. Կառավարության նիստը



Փետրվարի 1-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված էր 35 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի

Գործադիրը՝

Փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած մի շարք որոշումներում:

Ներկայացրեց օրենսդրական տասնյակ փոփոխությունների առաջարկներ:

Պաշտպանության նախարարությունում ստեղծեց «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվեց մի խումբ երիտասարդների:

Լուծարեց ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ը:

Երևանի մի շարք դպրոցների շենքերում մանկապարտեզներ բացելու որոշում կայացրեց:

ԱԱԾ-ին շենք հանձնեց՝ աշխատակիցների համար բնակարաններ կառուցելու համար:

Հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագծի:

 

Կառավարության օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ