19  01  2018

Երթ՝ գնաճի դեմ



«ԵԼՔ» դաշինքը դուրս է եկել փողոց: Երթի պատճառը արձանագրված գնաճն է:

Երթի սկզբում «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց պայքարը ներքին խնդրի դեմ է, քանի որ վերջին ամսում նկատվող թանկացումների պատճառը նոր Հարկային օրեսնգիրքն է: Նա նշեց, որ իշխանությունը շարունակում է հավելյալ գումարներ հավաքել քաղաքացիներից՝ առանց ավելացնելու աշխտավարձերն ու թոշակները: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի խոսքով, իշխանության դեմ պայքարելու միակ միջոցը հանրային պայքարն է։ Ըստ Սարգսյանի, մարդիկ դուրս են գալիս պայքարի, երբ խփում են նրանց գրպանին։

«Վաղը, մյուս օրը դուրս են գալու փողոց այն մարդիկ, որոնք անգամ աշխատանք ունեն։ Միանալու են գյուղացիները, որոնք դիզվառելիքի այս գներով չեն կարողանալու իրենց հողը մշակեն: Այս տարին թանկացումների տարի է, մենք մեր պուլսը պահելու ենք դրա։ Եթե իշխանությունը տեսնի, որ այս և հաջորդ ակցիաներին շատ մարդիկ են մասնակցում, հասկանալու է, որ իր վերատադրությունը այնքան էլ հեշտ չի լինելու»: 

Նիկոլ Փաշինյանը խոսքը սկսեց՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի եղբայրը ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նա ասաց, որ դա ևս մեկ անգամ փաստում է, որ երկրում բոլոր պաշտոններին նշանակվում են իշխանական օղակներին մոտ կանգնած մարդիկ: Նրա խոսքով, երթի հիմնական նպատակը ժողովրդի թշվառացման պրոցեսին վերջ տալն է: Նա կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոց և պայքարել, բռնել «ԵԼՔ»-ի մեկնած ձեռքը և դուրս գալ ՀՀԿ-ի փորած փոսից:

«Մենք կոնկրետ խնդիր ենք դրել՝ լուծելու։ Հարկերը վերադարձնել 2018-ի հունվարին նախորդած մակարդակի։ Մեծ հաշվով մերը քաղաքական խնդիր է, մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին դարձել ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքի վռճաան գործոն։ Պատրաստ ենք ՀՀ քաղաքացիներին առաջնորդել դեպի հաղթանակներ»: 

Ելույթներին հաջորդեց երթը՝ «իջեցում» վանկարկումով: Երթի մասնակիցները «ջորի» մեքենա էին բերել և հրելով տեղաշարժում էին՝ ի պատասխան վարչապետի՝ «բենզինը թանկ է՝ գազով քշեք» արտահայտության: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե գազի գումար էլ չկա, ելքը մնում է հրելը: Այդ մեքենան խորհրդանշում է երկրի ներկայիս տնտեսական վիճակը, որը, ըստ Փաշինյանի, այդպես էլ առաջ չի շարժվում: 

Երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ երթը կլինի փետրվարի 5-ին, եթե իշխանությունը չփոփոխի հարկային օրենսգիրքը: Իսկ ԵԼՔ դաշինքը, ըստ նրա, նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ՝ հարկային օրենսգիրքը փոփոխելու և գները նախկին տեսքին բերելու համար:

 

ԵԼՔ-ի երթն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ