18  01  2018

Փոքր թվով հարցեր՝ գործադիրի օրակարգում



Հունվարի 18-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի՝ այս տարվա երկորդ նիստի օրակարգում ներառված է 24 հարց, որից 9-ը չզեկուցվող է, 3-ը՝ գաղտնի: Նշենք, որ կառավարության վերջին երկու նիստերին, համեմատած նախորդների, ավելի քան կիսով չափ քիչ են նախագծերը:

Կառավարությունը՝

Փոփոխություններ և լրացումներ արեց աշխատանքային օրենսգրքում, Գնումների մասին օրենքում, Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում, Բազմազավակության մասին և այլ օրենքներում:

Մերժեց ընտրական օրենսգիրքը փոխելու՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության առաջարկը:

Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունած մի շարք որոշումներում:

Անշարժ գույք հատկացրեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

Օտարեց պետական գույք:

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ