28  12  2017

Կառավարության՝ 2017թ. վերջին նիստը



Դեկտեմբերի 28-ը կառավարության հերթական նիստի օրն է:

Գործադիրի՝ 2017թ. վերջին նիստի օրակարգում ներառված է 71 որոշման նախագիծ, որից 37-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունը՝

Փոփոխություններ արեց տարբեր տարիներին ընդունված տասնյակ որոշումներում:

Ավտոմեքենաներ հանձնեց «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին:

Փոփոխություններ և լրացումներ արեց մի շարք օրենքներում:

Հավանություն տվեց Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգին:

Փոփոխություններ արեց գնման պայմանագրերում:

Հավանություն տվեց ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին:

Հավանություն տվեց Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին:

Հավանություն տվեց  Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2018 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին:

«ԴԱՏԱ ՔՅՈՒԲ» ՍՊԸ-ին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրեց:

Տասնյակ ընկերությունների հարկային արտոնություններ տվեց:

Հավանություն տվեց ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությանը:

Նվիրաբերեց գույք:

Հավանություն տվեցա «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին:

Ստեղծեց նոր ՊՈԱԿ:

Հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային:

Հավանություն տվեց հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգին:

Օտարեց պետական գույք:

Հավանություն տվեց Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին:

Ներեց «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեբիտորական պարտավորությունները:

Զինծառայությունից տարկետում տվեց Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Վահան Վարդանի Բիչախչյանին:

 

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ