22  12  2017

Ես հանդուրժող մարդ եմ և սիրում եմ բոլորին. Արմեն Ամիրյանն ամփոփեց տարին



Մամուլի ասուլիսի էր հրավիրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելու ոլորտում իրականացրած աշխատանքներն ու հաջորդ տարվա պլանավորածը:

Նախարարի ասուլիսն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք Արմեն Ամիրյանի որոշ մտքեր:

Ես սպառնալիքների լեզվով ընդհանրապես չեմ խոսում և խորուրդ կտամ որ որևէ մեկը սպառնալիքների լեզվով չխոսի, մանավանդ՝ մշակույթի դաշտում:

Մենք պետք է հնարավորություն տանք երիտասարդ կինոգործիչներին, որ ոլորտում նոր շունչ լինի:

Գյումրու թատրոնում 6 ամսում 7 պրեմիերա է լինում:

Երևանից գնում են Գյումրի՝ թատրոն նայելու

Մեկ տարում գյումրու թատրոն է այցելել 11 հազար մարդ:

Օպերային թատրոնում հանդիսատեսի 45 տոկոս աճ կա:

Մենք որակական փոփոխություն ենք իրականացրել:

Որտեղ ղեկավարությունն առաջնորդվել է մեր նախանշած ճանապարհներով, աճ ունենք:

436 մշակութային միջոցառումներ են իրականացվել Հայաստանում մշակութային կանգառ ծրագրով:

Ձմռան ցրտին տաք վերարկուով ցուրտ դահլիճներում Կոմիտաս են լսում. Մշակույթի նախարարը՝ գյուղական վայրերում մշակութային կյանքի մասին:

Մենք նոր կինոթատրոններ կստեղծենք:

Նոր տիպի գրախանութների ստեղծումը մեզ համար առաջնահերթություն է: Նոր, մեծ, ժամանակակից գրախանութ է ստեղծվում Երևանում:

Մշակութային ոլորտում ունենք ֆինանսների 7 տոկոսի կրճատում:

Ես հանդուրժող մարդ եմ և սիրում եմ բոլորին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ