21  12  2017

Խորհրդարանում դարձյալ թեժ քննարկումներ են. Ուղիղ



Հայաստանի խորհրդարանը շարունակում է աշխատանքն արտահերթ ռեժիմով: Քննարկվում են առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը, որոնց թվում են Հարկային, Սահմանադրական դատարանի մասին օրենքների նախագծերը, դատական օրենսգիրքը և այլն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի նիստը բավականին բուռն էր, նախ մեկ ձայնով ընդունվեց օրենքի նախագիծ, հետո հայտարարվեց, որ կեղծիքով է անցել: Այնուհետև քվեարկության պատճառով ծեծկրտուք եղավ «Ծառուկյան» դաշինքում:

Դեկտեմբերի 21-ի նիստում խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք լքում են նիստերի դահլիճը, քանի որ հակաօրինական կերպով են ընդունվում օրենքները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ