23  06  2017

Արտահերթ ընտրություններ, դատախազների պարգևատրում, հարկային արտոնություններ. կառավարության նիստը



Հունիսի 23-ը կառավարության հերթական նիստի օրն էր: Օրակարգում ներառված էր 56 հարց, որից 40-ը չզեկուցվող է, 1-ը՝ գաղտնի:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ առաջարկեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին, «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և մի շարք այլ օրենքներում, կառավարության նախկին որոշումներում, գույք տվեց ԴԱՀԿ-ին, հաստատեց ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:

2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք` «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրյա քաղաքա¬ցիներին կառավարությունն ազատեց ՀՀ մուտքի արտոնագրի տրամա¬դրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրին փոխանցեց 250 հազար եվրո:

Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 8,323.4 հազար դրամ:

Նոյեմբերի 5-ին Արտաշատ քաղքում նշանակեց քաղաքապետի ընտրություն:

Ապրանքի ներմուծման արտոնություն տվեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ», «ԻՆՎԵՍԹՄԸՆԹ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ-ներին: «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ» ՍՊԸ-ին էլ տվեց թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա:

Համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

150.000.0 հաազար դրամ հատկացրեց դատախազների պարգևատրմանը:

Հաստատեց առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը:

Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման համար հատկացրեց 300 մլն դրամ: Վանաձոր քաղաքի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում: Երկար տարիներ քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Ներկայում անմխիթար վիճակում են գտնվում քաղաքի երթևեկության համար կարևոր բազմաթիվ փողոցներ: Վանաձոր քաղաքի բյուջեով նախատեսված է կատարել 100մլն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, ինչն անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25%-ը, իսկ որոշ հատվածներում մինչև 40%-ը, գտնվում է քայքայված վիճակում: Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220000քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15000քմ մակերեսի նորոգման համար: Վերոնշյալ փողոցների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է տրամադրել 9 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 մլն դրամ:

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Նիստն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ