04 04 2022

Մասնագետները ցուցադրում են ականազերծման գործընթացը․ ուղիղ հեռարձակում



2005 թվականից ապրիլի 4-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ճանաչվել է «Ականների վտանգի մասին իրազեկվածության և հակաականային գործունեության աջակցության միջազգային օր»։

Այս առիթով «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է միջոցառումներ

«ՀԱՓԿ»-ի մասնագետները ցուցադրում են ականազերծման գործընթացն ականորսիչներով և գործիքներով՝ կրելով համապատասխան պաշտպանիչ հանդերձանք։

Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման (ՊԶՎԻ) մասնագետները իրազեկում են քաղաքացիներին իրենց անվտանգ վարքագծի կանոնները։

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ