30  04  2019

«Խոսքի ազատություն»․ հյուրը՝ Ռուբեն Մելիքյան



Yerevan.Today-ի «Խոսքի իրավունք» հաղորդման՝ ապրիլի 30-ի հյուրը իրավապաշտպան, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն է։

Ինչպե՞ս Հայաստանը նշեց քաղաքացու օրը, ինչո՞ւ մեկ տարի առաջ այդ օրերին մարդկանց հոծ բազմությունը փողոցներում էր՝ պահանջներ ներկայացնելու համար, իսկ մեկ տարի անց տոնակատարություններին մասնակցում էին սակավաթիվ մարդիկ։

Ինչո՞ւ են հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խախտում անմեղության կանխավարկածը, երբ խոսքը վերաբերում է նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործերին և ընդհակառակը՝ ինչպե՞ս է լինում, որ ճշտորեն գիտեն իրենց անմեղության կանխավարկածի սահմանները։ Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ իր դեմ քրեական գործը շինծու է․ այդ դեպքում սա «նոր Հայաստանի» ո՞րերորդ շինծու քրեական գործն է։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գանգատի վերաբերյալ վճիռը։ Համաձայն վճռի՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժի իրավունքը չի խախտվել։ Այսինքն, պնդումները, թե Տեր-Պետրոսյանը եղել է տնային կալանքի տակ, դրա համար էլ չի գնացել հրապարակ՝ արյունահեղությունը կանխելու, իրականությանը չի համապատասխանում։ Արդյո՞ք սա իրավական, քաղաքական պատասխանատվության առիթ չէ մարտիմեկյան ցույցերի կազմակերպչի համար։

Այս և այլ հարցեր ենք քննարկել Ռուբեն Մելիքյանի հետ։

Խորագրի հաղորդումները՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ