Մայիսի 16-ին մեկնարկող քառօրյայում խորհրդարանը կքքննարկի Ընտրական նոր օրենսգրքի վերափոխված տարբերակը: Մինչ այս, բազմաթիվ առաջարկներ էին ներկայացրել ընդդիմադիր կուսակցություններն ու 200-ից ավելի հասարակական կազմակերպություններ: Այդ առաջարկներից 5 ամենակարևորները դարձան նաև 4+4+4 ձևաչափով քննարկումների թեմա: Քննարկումները տապալվեցին՝ որևէ լուծում առաջ չբերելով:
Ի՞նչ կա այսօր ընտրական օրենսգրքի 5 կետերի մասով, որքանո՞վ են բավարարվել այդ պահանջները և օրինագծի հեղինակների առաջարկած լուծումները որքանո՞վ են ընդունելի: «Բաց լսումներ» խորագրի ներքո 5 կետերն ենք քննարկել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ: 

Հիշեցնենք 5 կետերը.

  1. Քվեարկածների ցուցակների հրապարակում
  2. Ցուցակների մաքրում և բաժանում երկու մասի՝ ՀՀ-ում բնակվող ընտրողների և երկրից դուրս գտնվողների
  3. Ռեյտինգային ցուցակներից հրաժարում և սովորական համամասնական ընտրակարգի ներդրում
  4. Տեղամասում քվեարկության գործընթացի նկարահանում 5 որակյալ տեսախցիկներով և օնլայն հեռարձակում
  5. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման կարգի ներդրում

 

 

Նախագծի մյուս տեսանյութերը՝ այստեղ



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ