Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակում, Հայաստանից բացակա անձանց ցուցակների տարանջատում, ընտրական գործընթացի նկարահանում, մեծամասնական համակարգի լիովին վերացում. այս և մի քանի այլ առաջարկներ է անում խորհրդարանական ընդդիմությունը ընտրական նոր օրենսգրքում:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունը չի կարողանում հիմնավորել, թե ինչու չի կարելի հրպարակել ընտրածների ցուցակները, մանավանդ որ ընտրողի գաղտնիությունը խախտվում է արդեն ընտրատեղամաս գնալով: Ըստ նրա՝ ցուցակների չհրապարակման պատճառը բացակա անձանց փոխարեն քվեարկելու ցանկությունն է:

«Բաց լսումներ» նախագծի շրջանակներում Yerevan.Today-ի հյուրը Արմեն Մարտիրոսյանն է: 

 

Նախագծի մյուս տեսանյութերը՝ այստեղ



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ