Ընտրական նոր օրենսգրքում դիտորդներին վերաբերող մի քանի դրույթներ կան, որոնք դիտորդներն իրենք համարում են նահանջ և պահանջում փոխել: Ինչպես նաև պահանջում են փոփոխության ենթարկել գործող օրենսգրքից նույնությամբ տեղափոխված որոշ դրույթներ: Դրանցից մեկը ընտրատեղամասում դիտորդների թվի սահմանափակումն է, մյուսը՝ դիվանագիտության ներկայացուցիչներին դիտարկելու իրավունքից զրկումը, միջազգային դիտորդական առաքելություններին հրավերք ուղարկելու իրավունք ունեցող կառույցների թվի մեծացումը, դիտորդներին՝ տեսած խախտումները տեղում վերացնելու հնարավորության ընձեռումը, դիտորդների դասընթացների կազմաակերպման մեխանիզմների փոփոխությունը և այլն:

Նշված դրույթների շուրջ Yerevan.Today-ի բաց լսումներին մասնակցում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: 

 

Նախագծի մյուս տեսանյութերը՝ այստեղ



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ