06 04 2020

Ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը․ վարչապետի պարզաբանումը

Ինչո՞ւ պետությունը չի վերահսկում գնաճը․ վարչապետի պարզաբանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թանկացումների մասին հարցին ի պատասխան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց․ «Այնպես չէ, որ ամեն ինչ թանկացել է. օրինակ բենզինը, դիզվառելիքը էժանացել են, օրինակ շատ սննդամթերքի գներ մնացել են նույնը»։

Ինչո՞ւ իշխանությունները չեն վերահսկում գնաճը․ հարցին Փաշինյանը պատասխանեց. «Այո, պետությունը կարող է վերահսկել գները, բայց դրա հետեւանքով կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ խանութներից ապրանքներն ուղղակի անհետանան: Պետք է այնպես անել, որ առեւտուրը լինի շահավետ դա իրականացնողների համար: Այո, պետք է հետեւել, որ այդ առեւտուրը գերշահույթներ չբերի մարդկանց: Այո, ես ընդունում եմ, որ այստեղ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ տեղի չունենա անվերահսկելի գնաճ, կամ լինի տրամաբանական: Նաեւ սոցիալական փաթեթներով կարողանանք դա հավասարակշռել»-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. «Եթե խուճապային, տարերային գնումներ են տեղի ունենում, անխուսափելիորեն գնաճ է տեղի ունենալու:

Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ քննարկումներ են լինում իմբիրի գնաճի թեմայով: Ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչու է դա տեղի ունենում: Մինչեւ որ մեր հայրենակիցներից մեկն ինձ վիդեո-նամակ ուղարկեց, որտեղ հավաստիացնում էր, որ 100 տոկոսով երաշխավորում է, որ կորոնավիրուսով չես վարակվի: Անգամ ցույց էր տվել, թե ինչպես պետք է իմբիրը կտրտել, որ չվարակվես: Ես հասկացա, թե ինչու է իմբիրը թանկանում: Երբ բոլորը շտապում են իմբիր գնելու, քանի որ քանակն էլ անսահմանափակ չէ, ապա գները սկսել են բարձրանալ»,-ընդգծեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ