06 04 2020

Ցորենը ներառված չէ ԵԱՏՄ-ից դուրս իրացվելու արգելված ապրանքների մեջ․ փոխնախարար



ԵԱՏՄ շրջանակում կա պայմանավորվածություն , եթե որոշ ապրանքատեսակների մասով ԵԱՏՄ անդամ երկրները կարող են բավարարել մեկը մյուսին, այդ ապրանքատեսակները չեն ներառվել, այսինքն, եթե  մենք ունեք ԵԱՏՄ անդամ երկիր, որը մեծ քանակությամբ արտադրում է կարագ, պարտավորվել է իր արտադրանքը տալ նաև մյուս երիկրներին։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ տեսակն արտադրությունը ԵԱՏՄ շուկայում զարգանա։ Ի տարբերություն ԵԱՏՄ այլ անդամ երկրների Հայաստանը 2015 թվականին անդամակցելով ԵԱՏՄ-ին ուներ մոտ 900 ապրանքատեսակների մասով արտոնություն ներմուծման։ Այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք կան ապրանքատեսակներ, որոնց ներմուծման խնդիր ունի ՀՀ-ն։

«Այս պահի դրությմաբ գտնվում ենք փոփոխությունների վերջին փուլում և համապատասխան իրավական ակտը ՀՀ ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ ավտոմեքենանարի այն բոլոր ապրանքատեսակների մասով կկիրառվեն 2019 թվականի դրույքաչափերը, որոնք զգալիորեն ցածր են քան, ԵԱՏՄ այլ անդամ երկրներում գործող ներմուծման մաքսատուրքերը։ Այդ առումով  կարող եմ ասել մենք ավելի շահեկան վիճակում ենք գտնվում, քան ԵԱՏՄ մնացած անդամ երկրները»,- նշեց փոխնախարարը։

Ինչ վերաբերում է ցորենի ԵԱՏՄ-ից դուրս ներկրման արգելքին, Սիմոնյանն ասաց․ «Ցորենը ներառված չէ արգելված  ապրանքների մեջ, այսինք ԵԱՏՄ-ից  դուրս իրացվելուն։ Բայց կարծում եմ կարելի նախաձեռնել քննարկումներ ԵԱՏՄ շրջանակներում հասկանալու՝ ինչ միջոցառումներ կարելի կիրառել այս համատեքստում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ