02 04 2020

Կորոնավիրուսի պատճառով կկորցնենք տեմպերը․ Նիկոլ Փաշինյան



2019-ի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8,9 մլրդ դրամի չափով: Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49,5 մլրդ դրամով, կամ 16,5 տոկոսով: Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2018-ի առաջին եռամսյակի հարկային հավաքագրումների ցուցանիշները 2019-ի առաջին եռամսյակի ցուցանիշներից ավել են եղել 60,5 մլրդ դրամով կամ 25,3 տոկոսով: Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել և 2018-ի համեմատությամբ, 2020-ի առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները ավելացրել ենք ավելի քան 100 մլրդ դրամով»,-ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով այժմ կորոնավիրուսի պատճառով անորոշություններ կան․ «Ակնհայտ է, որ մենք այդ տեմպերը կկորցնենք, բայց մեծ հաշվով 2019-ի և 2020-ի առաջին եռամսյակի տնտեսական տեմպերը վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին: Իհարկե, ստեղծվել է նոր իրավիճակ և ճգնաժամային իրավիճակում պետք է կարողանանք նույնքան արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ