30 03 2020

Եթե կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, ԿԲ-ն մտածելու բան կունենա․ Մհեր Գրիգորյան



ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկել էր կորոնավիրուսի վարակի կանխարգելման որպես մեկ տարբերակ թղթադրամը փոխելը, քանի որ վիրուսի տարածմանը նպաստող գործոններից մեկը դրամի կանխիկ շրջանառությունն է։

Արձագանքելով նախկին վարչապետին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մամուլի ասուլիսում ասաց, որ կառավարությունն աշխատում է անկանխիկ շրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ։ «Եթե կանխիկ շրջանառության կրճատման տեմպը բավարար չլինի, և կանխիկ շրջանառությունը դառնա վտանգ, այդ պարագայում, կարծում եմ, Կենտրոնական բանկը մտածելու բան կունենա»,- ասաց փոխվարչապետը։

«Կանխիկ դրամն այս իրավիճակում ինքնին պրոբլեմատիկ երևույթ է, իհարկե, այս հարցի մասին մտածում ենք։ Հարցը հետևյալն է՝ որքան ինտենսիվ կարող ենք կանխիկի շրջանառությունը դարձնել անկանխիկ, այլ ոչ թե կանխիկ գործիքը փոխարինել այլ՝ ավելի անվտանգ կանխիկ գործիքով։ Մեզ մոտ հավանության արժանացել է կանխիկ շրջանառության կրճատման նախագիծը, որը, կարծում եմ, շատ արագ տեմպերով պետք է դնենք ուժի մեջ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ