26 03 2020

ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտալու ամեն մի դեպքի. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտալու ամեն մի դեպքի. Նիկոլ Փաշինյան

Մենք վստահ ենք, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարենք մոտավորապես 5 միլիարդ դրամով: Այս մասին մարտի 26-ին կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել հարկային կարգապահության կարևորությանը, որովհետև այսօր շատ սոցիալական խնդիրների մասին են խոսում՝ տնտեսական աջակցության, որոնք լուծելու համար կառավարությունը պետք է ունենա եկամուտներ, որոնք պետք է ապահովեն հարկային համակարգի միջոցով: Չաշխատող, եկամուտների, շրջանառության բացակայության, շահույթների բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ, հարկ ուզում են միայն այն պարագայում, երբ կա հարկային ձևավորված պարտավորություն»:

Վարչապետը նաև նշեց, որ կրկին լայնորեն սկսվել է կիրառվել ՀԴՄ կտրոն  չտրամադրելու պրակտիկան. «Համարում են, որ ճգնաժամային իրավիճակ է և մեծ ուշադրություն չեն դարձնի, բայց հիմա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ես ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը պետք է հայտնաբերի և խստագույնս պատժի ՀԴՄ կտրոն չտալու ամեն դեպքի, որևէ՝ մի արդարացում չկա, մանավանդ այսօր խանութների շրջանառությունն էականորեն աճել է: ՊԵԿ-ը կրկնակի, եռակի պետք է խիստ լինի հարկերից խուսափելու բոլոր երևույթների նկատմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ