25  03  2020

Օրավարձով աշխատողներին տրամադրեք ամսական 70 հազար դրամ, որ կարողանան գոյատևել. Ծառուկյան



Որ ես ասել եմ, թե դժգոհ եմ մոտեցումից, այո դժգոհ եմ, որովհետև բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն, 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ