24  03  2020

ԱԱՏՄ-ն գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել պարետի ցուցումները

ԱԱՏՄ-ն գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել պարետի ցուցումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների  խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։

Իրազեկման միջոցառումներին ու տնտեսվարողների մոտ լայնածավալ մոնիթորինգի աշխատանքներին մասնակցում է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն անձամբ։

Այս նպատակով տարածվել են նաև հայտարարություններ ու պարզաբանումներ ԱԱՏՄ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, տեղեկացվել է լրատվամիջոցներին։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` հղումով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ