21 03 2020

Պետությունը պետք է փոխհատուցի դադարեցված բիզնեսներին և աշխատողներին․ Պարսյան

Պետությունը պետք է փոխհատուցի դադարեցված բիզնեսներին և աշխատողներին․ Պարսյան

Պարետի որոշմամբ` կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության

2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն

3. Կինոֆիլմերի ցուցադրում

4. Խաղատներ

5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:

Գործատու-աշխատող հարաբերությունների տեսանկյունից այս որոշումը նշանակում է, որ գործատուի համար անհաղթահարելի ուժ է ի հայտ գալիս,  ինչի արդյունքում այս ոլորտների գործատուները կարող են ոչինչ չվճարել իրենց աշխատողներին: Հետևաբար, առաջարկում եմ՝ այս ոլորտներում աշխատողների համար պետությունը պետք է սահմանի երաշխավորված եկամուտ (օրինակ միանվագ նպաստի տեսքով): Միաժամանակ, ձեռնարկատերերի համար պետք է լուծվի վարձավճարների, հարկերի և այլ ծախսերի հարցը: Բացի մոլերից, անհասկանալի է, թե ինչու՞ չեն արգելվում մյուս առևտրի իրականացման վայրերի գործունեությունը, մասնավորապես` սպառողական ապրանքների շուկաների և տոնավաճառների:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ