19  03  2020

Արտահանողների աշխատանքը կորոնավիրուսի պատճառով չի տուժի

Արտահանողների աշխատանքը կորոնավիրուսի պատճառով չի տուժի

Հարգելի գործընկերներ, արտահանողներ, տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված, ինչպես նաև ՀՀ կառավարության  16 մարտի 2020թ. 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը  ՀՀ ԱԱՊ աշխատանքային գործընթացը, ներառյալ հավաստագրման բաժինը կազմակերպվելու է ամբողջական ծավալով՝ արտահանողների բնականոն գործընթացը ապահովելու նպատակով: Այդ մասին նշվում է ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հայտարարությունում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հավաստագրման բաժինը փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ ունի նոր ռեժիմով աշխատելու համաձայնություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ