16 03 2020

Եթե մեզ 1 հաց է պետք, եկեք 3-ը չառնենք․ ՀՀ-ում ապրանքների պակաս չկա․ Փաշինյան

Եթե մեզ 1 հաց է պետք, եկեք 3-ը չառնենք․ ՀՀ-ում ապրանքների պակաս չկա․ Փաշինյան

ՀՀ քաղաքացիները խանութից կարող են գնել այն ամենը, ինչ ուզում են, այնքան, ինչքան ուզում են, և ես համոզված եմ, որ այդ ապրանքը չի վերջանա: Ինձ թվում է հարցը կկարգավորվի, ինձ ասել են, որ ապրանքները չեն սպառվի, հիմա կարող է ինչ-որ ապրանքի պակաս նկատվի, բայց այդ ապրանքը պահեստում կա: Այս պահի դրությամբ՝ Ձեր նշած միջոցառումները ձեռնարկելու կարիքը ես չեմ տեսնում։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գինը առաջարկի և պահանջարկի հարաբերակցություն է, և շատ դեպքերում մենք մեր վարքագծով ենք շուկայի գինը ձևավորում։ Եթե իմ խանութում կա 5 բաժակ ու այդ 5 բաժակի հետևից եկել է 100 հոգի՝  տրամաբանական է, որ գինը 100 անգամ կավելանա, իսկ եթե ունեմ 5 բաժակ, որի հետևից եկել է 4 հոգի, տրամաբանական է, որ գինը չի փոխվի։ Ես արդարացված ասելով՝ դա նկատի ունեմ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով, հաճախորդն է իր վարքագծով պարտադրում վաճառողին, որովհետև եթե իր ցուցափեղկի մի հատվածը դատարկում ենք, ապա մյուս հատվածը լիքն է մնում և շրջանառությունդ կանգնում է։

Արձագանքելով վարչապետին՝ պատգամավորը հարցրեց, որ վերջին օրերին,  չնայած հորդորներին, քաղաքացիները խանութներից մեծ քանակությամբ ձեռք են բերում առաջին անհրաժեշտության ապրանքներ, հնարավո՞ր է, որ դրանք նույնպես թանկանան։

«Մեր կոչը հետևյալն է, եթե մեզ այսօր մեկ հաց է պետք, եկեք 3 հատ չառնենք։ Հայաստանում ապրանքների պակաս չկա»,- նշեց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ