12  03  2020

Հիմա փող վերցնող չկա, բայց խնդիր լուծող էլ չկա. Սուրեն Պարսյան



Մեր կառավարությունը նույնիսկ պետական բյուջեով հաստատված ծրագրերը չի կարողանում իրականացնել, որովհետև չունեն համապատասխան կարողություններ, ինստիտուտներ, որոնք ունակ են նման ծրագրեր իրականացնել: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը. «Երկրորդ պատճառն էլ այն է, որ դեռևս տնտեսությունը պատրաստ չէ խոշոր ներդրումային ծրագրեր հասկանալուն: Այստեղ լուրջ խնդիր կա, որովհետև անընդհատ քաղաքական պրոցեսների մեջ լինելը տնտեսվարողներին բացասական ազդակ է փոխանցում, և նրանք ամեն տարի ստիպված են սպասել որևէ քաղաքական պրոցեսի: Սա սխալ և ռիսկային մոտեցում է»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ