28 02 2020

Տնտեսությունում բացի խոստումներից, տեղաշարժեր դեռ չկան. Բագրատ Ասատրյան



Մեր մոտ առկա է շեղվածություն՝ իշխանության ներկայացուցիչները ցանկանում են առավելապես խոսել հաջողությունների մասին, բայց պետք է հասնել նրան, որ հաջողություններից և դրական զարգացումներից խոսի բնակչությունը: Այս մասին «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա նշեց, որ 2019 թվականը Հայաստանի տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է, որը ունի իր բնութագրերը. «Այստեղ կան լավ բաներ, ավելի քան լավ բաներ, բայց կան նաև խնդիրներ, բացասական դրսևորումներ, որոնք պետք է հենց այսօր կամ երեկ պետք է քննարկման առարկա դարձներինք: Նախորդ տարվա դրական զարգացումների մեջ մեծ նշանակություն ունեին հասարակական սպասումները»,- ասաց Ասատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ