27 02 2020

647 ապրանքի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. Մհեր Գրիգորյան



Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրին, որը ենթադրում էր 2015-ից մինչև 2020 թվականը 930 անուն ապրանքների գծով մաքսային արտոնություն սահմանել:

Նա հիշեցրեց, որ 2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն է ձեռք բերել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը։ «Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, որից հետո եկանք համաձայնության, որ Հայաստանի համար 647 ապրանքների մասով արտոնությունը կերկարաձգվի մինչև այս տարվա վերջ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ