24  02  2020

Խախտումներ՝ ձվի շուկայում․ ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքները

Խախտումներ՝ ձվի շուկայում․ ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաեւ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման եւ (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման եւ կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման եւ այլն) հատկանիշներ:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ