03  02  2020

Ամեն մի փռշտոց աննախադեպ համարելով՝ ստացվում է, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել․ տնտեսագետ



«Մարդիկ, ովքեր ստիպված իբր իրենց համար բիզնես էին ստեղծել, որոշակի եկամուտներ ապահովելու նպատակով, այսօր կոտրած տաշտակի առաջ են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ քաղաքում մեքենաների շարժի առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2019 թ. գրանցված տնտեսական աճին և ավտոներկրումների ծավալին, ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Տնտեսական ցուցանիշների վերաբերյալ Բոստանջյանը նշեց․ «7,8 տոկոսով տնտեսական ցուցանիշը լավ էր, բայց հիմա ամեն մի փռշտոց աննախադեպ է համարվում, ստացվում է՝ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել։ Տնտեսական ակտիվության ցուցանիշում «սիզիփոսյան աշխատանք» կար, անօգուտ աշխատանք կար։ Հայաստանում այդ առումով դեռևս հաջողություն գրանցված չէ, անկախ այն հանգամանքից, որ արդյունաբերությունում 9 տոկոս աճ ունենք, բայց բոլոր դեպքում մեր տնտեսական կառուցվածքում որակական աճ չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ