30 01 2020

15 ծրագիր, 118 մլն եվրո․ ՎԶԵԲ-ն ամփոփել է Հայաստանում գործունեությունը



ՎԶԵԲ ավարտեց 2019 թվականը Հայաստանում ներդրումների բարձր ցուցանիշներով՝ 118 միլիոն եվրո՝ 15 ծրագրերի միջոցով, որոնք իրականացվել են հիմնականում մասնավոր հատվածում:

ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն հունվարի 30-ին լրագրողների հետ ահնդիպմանն ամփոփելով բանկի գործունեությունն ասաց. «Մենք ջանասիրությամբ աշխատել ենք Հայաստանին աջակցելու ուղղությամբ: Մենք էլ ավելի ենք խորացրել համագործակցությունը ներկայիս գործընկերների հետ, ինչպես նաև ուսումնասիրել ենք նոր գործընկերություններ ստեղծելու հնարավորությունը: Սերտորեն աշխատելով Եվրամիության հետ, մենք քննարկում ենք պետական և մասնավոր հատվածներում համագործակցության նոր սխեմաները: Հայաստանում մեր ուժեղ ներկայությունը լայնածավալ երկխոսություն է խթանում մասնավոր և պետական հատվածների հետ»:

Բանախոսի խոսքով՝ բանակը շարունակել է աջակցել մասնավոր հատվածին՝ ուղղակի վարկավորման միջոցով և Հայաստանում ՎԶԵԲ-ի գործընկեր բանկերին վարկային գծեր տրամադրելով:

Հատուկ ուշադրություն է դարձվել կանաչ ֆինանսավորման խթանմանը «Կանաչ տնտեսության ֆինանասավորման գործիքի» միջոցով, որը նորարարական պրոդուկտ է. «Էներգետիկայի ոլորտում բանկը շարունակել է աջակցել Հայաստանի էլեկտրական ցանցերին՝ իրականցնելու բաշխիչ ցանցի արդիականացման երկարաժամկետ ներդրումային ծրագիրը: Բանկը շարունակել է իր աշխատանքը՝ ինչպես գործառնությունները, այնպես էլ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը՝ խթանելու արևային էներգիայի օգտագործումը և պատասխանատու հանքարդյունաբերությունը:

Քաղաքային ենթակառուցվածքների ոլորտում բանկը շարունակել է աջակցել Գյումրիի փողոցների վերականգնման և քաղաքային լուսավորության արդիականացման գործում»:

Ավելին՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ