24  01  2020

Զարմացած եմ․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Զարմացած եմ․ Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առեւտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել. սա սա վերագրել է իշխանության հաջողություններին եւ այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։  

Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյոք գիտի՞, որ Արեւմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի՞ բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի՞, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյոք տեղյա՞կ է, որ Արեւմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյոք հասկանո՞ւմ է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժեւորելու են դրամը եւ արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։

Ի վերջո, արդյոք նա տեղյա՞կ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

p.s. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ եւ հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ