13  01  2020

Ինչո՞ւ է ՊԵԿ-ը թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիչներին․ մեկնաբանում է Դավիթ Անանյանը



Հունվարի 13-ին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՊԵկ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց թե ինչու են թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիցչներին։

«Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը։ Կարևորը բացվող քրգործերը չեն, այլ այն, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն: մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկեր վճարելն անհրաժեշտություն է, հիմա մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտավորությունների կատարումով»։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ