07 01 2020

Ինչո՞ւ հայտարարել՝ Ադրբեջանից առաջ ենք անցել, եթե այդպես չէ․ Միքայել Մելքումյան

Ինչո՞ւ հայտարարել՝ Ադրբեջանից առաջ ենք անցել, եթե այդպես չէ․ Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը գրում է․

«Անդրադառնալով վարչապետի ֆեյբուքյան գրառմանը՝ ներկայացնեմ մի քանի նկատառում:

Նախ՝ ինչու՞ պետք է առաջ անցնելով հայտարարել, որ Ադրբեջանից առաջ ենք անցել, հետո էլ ճշգրտել հայտարարածը, եթե դա այդպես չէ:

Այսպիսով, երեք ցուցանիշների միջև մեկն ակնհայտ ապատեղեկատվություն էր, ուրեմն հաջորդիվ Վրաստանի մասով էլ կարող է շատ կարճ ժամանակ անց նույնը ասել՝ նորից ճշգրտել կամ հերքել:

Այսպես, եթե չկան պաշտոնական հրատարակված ցուցանիշներ, ապա մնացածը շատ ռիսկային հայտարարություններ են: Եթե 2018 թ. Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 16 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանինը՝ ավելի քան 40 մլրդ ԱՄՆ դոլար, Հայաստանի Հանրապետությանը՝ 12,4 մլրդ ԱՄՆ դոլար, Վրաստանում ՀՆԱ-ի աճը 2019թ. 7 ամիսներին կազմել է 5%, Հայաստանի Հանրապետությանը, ասենք, 7%, իսկ բնակչության թվաքանակը Հայաստանի Հանրապետությունում 2,98 մլն է, իսկ Վրաստանում՝ 3,7 մլն, ապա ինչպե՞ս ենք Վրաստանից առաջ անցել:

Ինչ վերաբերում է պարիտետային գնողունակության ՀՆԱ-ին, Հայաստանի Հանրապետությունում այն կազմում է 10 000 ԱՄՆ դոլար, Վրաստանում՝ 12 000 ԱՄՆ դոլար, Ադրբեջանում՝ 16 000 ԱՄՆ դոլար, այսինքն՝ նույն դոլարային գումարով որ երկրում ինչ քանակի ապրանք և ծառայություն կարելի է ձեռք բերել:

Եվ վերջինը, ՀՆԱ-ի աճը պետք է ժողովրդի կենսամակարդակի վրա ազդեցություն ունենա: Վրաստանում գործազրկությունը 12% է, Ադրբեջանում՝ 5%, Հայաստանում՝ 15,7% : Աղքատությունը նույն ձևով ՀՀ-ում ամենաբարձրն է:

Դատեք ինքներդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ