20 12 2019

Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկատերերի է փնտրում



Լոռու մարզում կառուցվել է ճամփեզրյա կայան, որը կգործարկվի հաջորդ տարվանից: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:

«Կայանը շատ ժամանակակից կառուցվածք ունի, որի նպատակն այն է, որ ճանապարհորդությունն ու տուրիզմն էլ ավելի արդիական դարձնենք: Բայց իր թաքնված նպատակն այն է, որ այստեղ վաճառվելու են տեղական ՓՄՁ-ների կողմից արտադրվող ապրանքները: Այստեղ գործելու են սրճարան, խանութ, նույնիսկ կոնֆերանս դահլիճ է գործելու և, իհարկե, մաքուր զուգարաններ, ինչը ևս շատ կարևոր է»,- նշեց փոխնախարարը:

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ իրենք արդեն կառուցել են կայանը, բայց այժմ փնտրում են գործարկողների՝ այն ձեռնարկատերերին, որոնք հետաքրքիր կլինի գործել այս կայանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ